ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Նեթանյահուի հարցաքննությունը տևել է երեք ժամ

Նեթանյահուի հարցաքննությունը տևել է երեք ժամ
28.01.2017 | 01:32

Իսրայելի ոստիկանությունը հարցաքննել է վարչապետ Բենիամին Նեթանյահուին` չարաշահումների մասին գործի հետաքննության շրջանակներում՝ հայտնում է Haaretz-ը: «Հարցաքննությունը, որը տեղի է ունեցել Նեթանյահուի Երուսաղեմի նստավայրում, տևել է երեք ժամ», գրում է Haaretz-ը:

Նեթանյահուն բազմիցս հերքել է բոլոր մեղադրանքները, որոնք հնչեցրել են մի շարք լրատվամիջոցներ: «Իմ դեմ ԶԼՄ-ներում ընթանում է մեծ արշավ, որոնց նպատակն է տապալել իմ ղեկավարությամբ կառավարությունը»,- ասել է վարչապետը հունվարի կեսերին:

Դիտվել է՝ 672

Մեկնաբանություններ